Գլխավոր էջ Նորություններ Խնդիրը պակասող փողի քանակի մեջ է. Արսեն Թորոսյան

Խնդիրը պակասող փողի քանակի մեջ է. Արսեն Թորոսյան

562
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձել է առողջապահական ապահովագրությանը:

Հիշեցնենք, որ ըստ առողջապահական փաթեթի՝  յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է իր ամսական աշխատավարձի 6 տոկոսը վճարի պետությանը՝ որպես առողջապահական հարկ: Այս նախագծի վերաբերյալ քննարկումներ շատ եղան՝ մասնավորապես ասվում էր, որ այդ կերպ գրանցված աշխատողը ապահովագրում է  թե՛ իր, թե՛  չաշխատող  կամ աշխատող, բայց չգրանցված եւ ըստ այդմ՝  աշխատավարձի 6 տոկոսը չվճարող քաղաքացիների առողջությունը:

Առողջապահության նախարարը նշել է, որ փաստաթուղթը նորից կմշակվի և հնարավոր է՝ ենթարկվի փոփոխության՝ հաշվի առնելով գերատեսչություններից և հանրությունից ստացած բոլոր առաջարկները:

Նա հայտնել է, որ խնդիրը պակասող փողի քանակի մեջ է ավելի շատ եւ դրա աղբյուրների, իսկ այդ աղբյուրհների մասով որոշումը կկայացվի աստիճանաբար:

Իսկ այն հարցին, թե ինչու 1 մլն դրամ ստացողը պետք է  վճարի 60 հազար դրամ, բայց ստանա նույն ծառայությունը, ինչ 100 հազար ստացող և 6 հազար դրամ հարկ վճարող քաղաքացին, նախարարը պատասխանել է.

«Այդ համակարգն ուղիղ սոցիալական արդարություն ապահովելու համար է ներդրվելու: Եվ սա սոցիալական ապահովության համակարգ է դա, ոչ թե կլասիկ ապահովագրության, եւ լուծում է ամբողջ հանրության կամ հանրության մեծամասնության ֆինանսական պաշտպանվածության հարցը եւ ոչ թե միայն որեւէ անհատի ապահովագրության հարցը: Նույն տրամաբանությամբ էսօր վճարում են մնացած բոլոր հարկերը, մենք բոլորս էլ հարկերը վճարում ենք տոկոսով մեր աշխատավարձից»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ