Գլխավոր էջ Նորություններ Կառավարությունը կսահմանի սոցիալական հեռավորության 5 մակարդակ ունեցող նոր համակարգ

Կառավարությունը կսահմանի սոցիալական հեռավորության 5 մակարդակ ունեցող նոր համակարգ

351
0

Հարավային Կորեայի վարչապետ Չոն Սե Գյունը կիրակի հայտարարել է, որ կառավարությունը կսահմանի սոցիալական հեռավորության 5 մակարդակ ունեցող նոր համակարգ, որպեսզի ապահովի հակահամաճարակային անհատական վերահսկողություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ներկայում Հարավային Կորեայում գործում է երեք մակարդակ ունեցող հակավիրուսային միջոցառումների համակարգ, սակայն, այժմ երկրում գործում է առաջինը: 14 օրվա ընթացքում օրական 50-100 նոր դեպք գրանցվելու դեպքում կհայտարարվի երկրորդ մակարդակը, որը ենթադրում է ավելի շատ սահմանափակումներ միջոցառումներ անցկացնելու եւ հասարակական վայրերի գործունեության ուղղությամբ: Նոյեմբերի 1-ի դրությամբ Հարավային Կորեայում արդեն հինգ օր շարունակ գրանցվում են COVID-19-ով վարակված ավելի քան 100 հիվանդներ: Այդ թվերը համապատասխանում են արդեն երրորդ մակարդակի չափորոշիչներին:

Օգոստոսին, երբ երկրում հայտնաբերվում էր COVID-19-ով վարակված օրական ավելի քան 400 մարդ, երկրի մայրաքաղաք Սեուլում գործում էր այսպես կոչված 2.5-րդ մակարդակը, երբ փակ էին ակումբները, ռեստորանները, կարաոկեները, այլ ժամանացային վայրերը, իսկ դպրոցների, համալսարանների աշխատանքը, բոլոր կրոնական միջոցառումներն իրականացվում էին հեռավար: Իշխանություններն այդպես էլ համարձակություն չէին ունեցել տարածաշրջանում հայտարարել 3-րդ մակարդակը՝ խուսափելով տնտեսության վրա բացասական ազդեցությունից:

«Նախորդ եռաստիճան համակարգում հակավիրուսային խստության առումով յուրաքանչյուր մակարդակում միջոցառումների միջեւ տարբերությունը շատ մեծ էր: Այժմ մենք փորձում ենք բարձրացնել արդյունավետությունը՝ վերաձեւակերպելով հակավիրուսային միջոցառումները՝ հաշվի առնելով անհատական առանձնահատկությունները»,-հայտարարել է Չոն Սե Գյունը:

Վարչապետը հաղորդել է, որ նոր սխեմայի համաձայն՝ օբյեկտները կխմբավորվեն ըստ «առաջնահերթության» եւ «սովորականի»: Սակայն միջոցառումները չեն մեղմացվում, բայց դրանք թույլ կտան կառավարությանը սահմանել բավարար խիստ միջոցառումներ առանց չարաշահման:

Բացի այդ, դիմակներ կրելն ու այլ առանցքային կանոներն այժմ կվերաբերեն բոլոր օբյեկտներին: Հարավային Կորեայում նոյեմբերի 13-ից ամբողջովին կգործեն հասարակական վայրերում եւ տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքները: Խախտողները ստիպված կլինեն վճարել 100 հազար վոն (շուրջ 85 դոլար):

Աղբյուրը՝ News.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ