Գլխավոր էջ Նորություններ Հուսով ենք, որ կկարողանանք դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում․ Վրաստանի...

Հուսով ենք, որ կկարողանանք դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում․ Վրաստանի նախագահ

348
0

Վրաստանը հույս ունի դրական դերակատարություն ունենալ Անդրկովկասում խաղաղության հաստատման գործում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մենք կարողացել ենք, չնայած տարածաշրջանում տիրող հակամարտությանը, ընտրություններ անցկացնել հանգիստ մթնոլորտում: Ընտրական գործընթացը խաղաղ ավարտ է ունեցել այն շրջաններում, որոնցում կողք-կողքի բնակվում են հայկական և ադրբեջանական ծագում ունեցող մեր քաղաքացիները: Դա նշան է այն բանի, որ այս ծանր և ցավալի հակամարտության պարագայում Վրաստանը կրկին հանդիսանում է կայունության կղզյակ և մի երկիր, որտեղ շարունակվում են հանդուրժողականության և կովկասցիների համակեցության ավանդույթները: Հուսով ենք, որ կկարողանանք դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում, ինչը պարտադիր պայման է հանդիսանում երեք երկրների ապագայի համար»,- ասվում է վրաց նախագահի հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ