Գլխավոր էջ Նորություններ Շիրակի մարզպետը դիմում է արտերկրում բնակվող շիրակցիներին

Շիրակի մարզպետը դիմում է արտերկրում բնակվող շիրակցիներին

423
0
Դիմում ենք Ձեզ Շիրակի մարզում սեփականություն հանդիսացող Ձեր տների և բնակարանների փակ դռները բացելու և արցախցի ընտանիքներին ժամանակավոր Ձեր հյուրընկալ ու ջերմ օջախները տրամադրելու խնդրանքով: Այս մասին գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ արցախցի մեր հայրենակիցներն այսօր կացարանի կարիք ունեն և մեր մարզի քաղաքներում ու գյուղերում Դուք ևս կարող եք հյուրընկալել նրանց:
Խնդրում ենք, հայրենիքում Ձեր ազատ տանը կամ բնակարանում Արցախից ընտանիքի հյուրընկալելու պատրաստակամության դեպքում, անմիջական կամ տեղի Ձեր ներկայացուցիչների միջոցով դիմել Շիրակի մարզպետարան՝
Գարեգին Նժդեհի 16, +374 312 49000 *105,
+37495131686 (WhatsApp, Viber, Telegram),
Խնդրում եմ տարածել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ