Գլխավոր էջ Նորություններ Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին

Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին

389
0

Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխվել է Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ է:

Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»,- գրել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ