Գլխավոր էջ Նորություններ Միոմա. վիրահատե՞լ, թե` ոչ

Միոմա. վիրահատե՞լ, թե` ոչ

1298
0

Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր ունեն միոմա և ընտրության առջև են կանգնած` կատարե՞լ վիրահատություն, թե` ոչ: Ո՞ր որոշումն է ճիշտ:

Երբ միոմայի չափերը փոքր են և հանգույցները որոշակի տեղակայում ունեն: Նման դեպքում բուժումը կարող են անցկացնել պահպանողական մեթոդներով:

Եթե կինը պլանավորել է երեխաներ ունենալ: Այսօր գոյություն ունեն արգանդի փոքր չափերի միոմայի դեպքում պտուղը պահպանելու և ծննդաբերությունը վարելու մեթոդներ: Որպես կանոն, նման ծննդաբերության ժամանակ հեռացնում է նաև միոման: Այլ բարենպաստ իրավիճակներում վիրահատությունը կատարվում է մինչև հղիությունը: Նման դեպքերում ցուցված է նաև լապարոսկոպիկ վիրահատությունը: Երբեմն հարկ է լինում հեռացնել արգանդի մի մասը, որի պարագայում հնարավոր է ժամանակի ընթացքում հղիանալ և երեխա ունենալ:

Վիրահատությունն անհրաժեշտ է, երբ միոման արդեն շատ մեծ է, կամ բազմաթիվ հանգույցներից է բաղկացած, արգանդը լիովին հեռացվում է: Եթե նորագոյացություն հայտնաբերվում է ձվարանում, ապա դա նույնպես հեռացվում է, ինչը չի խանգարում կնոջ օրգանիզմի նորմալ գործունեությանը: Եթե կինը չի պլանավորել հետագայում երեխաներ ունենալ, ներքին սեռական օրգանների բացակայությունը նրան կարող է և ընդհանրապես չխանգարել:

 

Նյութի աղբյուր՝  oncology.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ