Գլխավոր էջ Նորություններ Ատամների գերզգայունություն․պատճառներն ու բուժումը

Ատամների գերզգայունություն․պատճառներն ու բուժումը

2293
0

Ստոմատոլոգիայում արդի խնդիրներից է ատամների գերզգայունությունը։ Այս հիվանդությունը զարգանում է, երբ ատամը պաշտպանող էմալը բարակում է, կամ երբ իջնում է լինդը՝ բացելով դենտինը: Ատամների գերզգայունությամբ տառապում է բնակչության ավելի քան 40%-ը, մեծ մասը կազմում են կանայք և աղջիկներ։

Գերզգայնության ժամանակ  առաջանում է ատամի հյուսվածքի զգայության բարձրացում ,կտրուկ, կարճատև բնույթի ցավային սիմպտոմներ՝  ի պատասխան ջերմային, քիմիական, մեխանիկական գրգռիչների։ Այն կարող է առաջանալ նաև կարիեսի, ոչ կարիեսային ախտահարումների, պարոդոնտի հիվանդությունների , նյարդային, ներզատիչ , մարսողական համակարգի , նյութափոխանակության խանգարումների և այլ հիվանդությունների ժամանակ։

Մեզ հետ զրույցում բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանը ասաց, որ հիվանդները գանգատվում են ինտենսիվ, բայց արագ անցնող ցավերից, երբեմն նկատվում է ցավի ճառագայթում ։ Սակայն գերզգայունությունը անհրաժեշտ է տարբերակել սուր պուլպիտից, քանի որ 2-ի դեպքում էլ հիվանդը զգում է սուր ցավ և դժվարանում է մատնանշել հիվանդ ատամը ։ Պետք է հիշել, որ պուլպիտի ժամանակ ցավն ավելի  ուժեղ է, որը սաստկանում է գիշերը ։

Գերզգայունությունը  դասակարգում են ըստ տարածվածության՝
սահմանափակ և տարածուն։ Առաջինի դեպքում առանձին ատամների գերզգայունություն է, իսկ երկրորդի դեպքում՝ ատամների մեծ մասի զգայության բարձրացումն է։  Այն դասակարգվում է նաև ըստ ծագման և ըստ կլինիկական ընթացքի ( 1ին աստիճան, 2րդ աստիճան, 3րդ աստիճան)։

Շուշան Հասրաթյանը նշեց, որ գերզգայունություն  կարող է առաջանալ էմալի կամ ցեմենտի կորստի պատճառով, ոչ լիարժեք կամ չափազանց շատ ատամների խոզանակով խնամքի հետևանքով, վատ հիգիենայի դեպքում, պարոդոնտոլոգիական բուժման ժամանակ ( վեր կամ ստորլնդային հատվածներից քարերի հեռացում),ոչ բակտերիալ թթուների կիրառման դեպքում, գեր օկլուզիոն ծանրաբեռնվածության ժամանակ, պրոֆեսիոնալ ատամների սպիտակեցման դեպքում և  վնասակար սովորությունների պատճառով (թթու հատապտուղների, շաքար պարունակող սննդի, գազավորված ըմպելիքների կիրառում)։

Գերզգայունության դեպքում իմնականում կիրառում են ռեմիներալիզացիոն թերապիա։ Եթե գերզգայունության պատճառ է հանդիսանում ատամի վզիկի կամ ցեմենտի մերկացումը , ապա բացի ռեմիներալիզացիոն թերապիայից՝ կիրառում են դենտինի և ցեմենտի մակերեսները հերմետիզացնող միջոցներ` հերմետիկներ ։

Բժիշկ-ստոմատոլոգը գերզգայունության առաջացումը կանխելու նպատակով խորհուրդ է տալիս բերանի խոռոչի հիգիենա օրը 2 անգամ՝  խոզանակի ճիշտ կիրառմամբ։ Առօրյա սննդի մեջ պետք է ավելացնել կալցի և ֆոսֆոր պարունակող սննդամթերքներ։ Ինչպես նաև ձյունաճերմակ ատամներ և անկաշկանդ ժպիտ ունենալու համար  պետք է սիստեմատիկ այցելել ստոմատոլոգի (տարին երկու անգամ)։

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ