Գլխավոր էջ Նորություններ ՀՀ ԱՆ-ն հայտնել է «նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկի մասին

ՀՀ ԱՆ-ն հայտնել է «նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկի մասին

1805
0

Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ հետևելով իրադարձությունների ընթացքին և ԱՀԿ-ի կողմից իրավիճակի ռիսկի գնահատմանը, կարելի է եզրակացնել, որ «նոր կորոնավիրուսով» պայմանավորված դեպքերը սկսել են արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից, Չինաստանի Ուուհան քաղաքում, որից հետո` Թայլանդում և Ճապոնիայում: Դեկտեմբերից մինչ օրս արձանագրվել է լաբորատոր հաստատված 41 դեպք:

Չինաստանի Ուուհան քաղաքում հիվանդության վարակի աղբյուրի պարզաբանման ուղղությամբ դեռ ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն նշվում է, որ վարակման հավանական վայրը ծովամթերքի մեծածախ առևտրի շուկան է (չնայած որոշակի պացիենտների համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջիններս չեն այցելել նմանատիպ վայրեր):

«Չինաստանի, Թայլանդի, Ճապոնիայի բժշկական հաստատությունների անձնակազմի շրջանում, որտեղ հոսպիտալացվել են պացիենտները, այսօրվա դրությամբ դեպքեր չեն արձանագրվել, ինչը կարող է հաստատել այն վարկածը, որ «նոր կորոնավիրուսը» մարդուց մարդու չի փոխանցվում: Այդուհանդերձ, պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ` պարզելու, թե պացիենտներն ինչպե՞ս են վարակվել, արդյո՞ք հնարավոր է վարակի փոխանցումը «մարդուց մարդու», փոխանցման մեխանիզմները, հիվանդության կլինիկական նկարագիրը և վարակման աստիճանը՝ ներառյալ սուբկլինիկական ձևերը և այլն»,- նշվում  է հաղորդագրության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ