Գլխավոր էջ Նորություններ Դա անելու բան չի, որ անում են. Գագիկ Ծառուկյանը ծննդատների փակման մասին

Դա անելու բան չի, որ անում են. Գագիկ Ծառուկյանը ծննդատների փակման մասին

882
0

Lրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ–ում  ասաց, որ ծննդատների փակմանը բացասաբար է վերաբերվում։

Առողջապահական ոլորտում նախարարությունը փոփոխություններ է կատարել, որոնց համաձայն՝  տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակել։ Նախարարությունն այս տարի  չի ֆինանսավորել Մարալիկի, Աչաջուրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի ծննդատներին։

«Ուզում ենք տնտեսական հեղափոխություն, ներգաղթ լինի։ Հիմա 30-35 գյուղի մեկ հիվանդանոց է սպասարկում, ու այն փակելը ճիշտ չի։ Այնպես որ, դա անելու բան չի, որ անում են»,–ասել է Ծառուկյանը։

Նա կարծիքով՝ փակելու փոխարեն` պետք է այդ ծննդատները պահեն ու զարգացնեն։

  Հիշեցնենք, որ Եղվարդի ծննդատան աշխատողները երկու օր անընդմեջ բողոքի ակցիա էին արել։ Առողջապահության նախարարության պահանջած տարեկան 150 ծնունդ ցուցանիշին ամենամոտը Եղվարդի ծննդատան 2019–ի ցուցանիշն է (136 ծնունդ)։  Արսեն Թորոսյանը  տեղեկացրել էր` Առողջապահության նախարարության մասնագետները ևս մեկ անգամ կայցելեն այնտեղ` ստուգայցի։

Հիշեցնենք նաև, որ վերջերս էլ  Մարալիկ քաղաքի բնակիչներն փակել էին Գյումրի–Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում էին չեղարկել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշումը։ Ի դեպ, ըստ տվյալների` 2018 թվականին Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայությունից օգտվել է 126 ծննդկան, իսկ 2019-ին` 105:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ