Գլխավոր էջ Uncategorized Փորլուծություն. պատճառները և բուժումը

Փորլուծություն. պատճառները և բուժումը

3283
0

Փորլուծությունը բնորոշվում է հաճախակի, չձևավորված, ջրիկ կամ շիլայանման կղանքի առկայությամբ, որը նաև կարող է պարունակել թարմ արյուն կամ լորձ։

Նման դեպքերում առաջին հերթին, պետք է  բացառել ինֆեկցիոն պատճառները (եթե լուծը ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով և ջերմությամբ, հավանաբար վիրուսային վարակի հետ գործ ունենք)։ Որոշ աղիքային վարակներ( օրինակ, կլոստրիդիա անունով մեկը, որն ակտիվանում է հակաբիոտիկների օգատգործումից), որոշ պարազիտներ ևս կարող են ընթանալ փորլուծությամբ։

Բացառելուց հետո վերը թվարկվածը, պարտադիր կերպով, հատկապես միջին տարիքային խմբում, կատարել կոլոնոսկոպիա, բացառելու համար աղիների ուռուցքային պրոցեսները և աղիների բորբոքային հիվանդությունները ( խոցային կոլիտ, կրոնի հիվանդություն)
Դա էլ անելուց հետո, եթե ամեն ինչ կարգին է, պետք է ստուգել սննդային անտանելիության առկայությունը, օրինակ գլյուտենային էնտերոպաթիան, լակտազային անբավարարությունը։
Հստակեցնել սթրեսային, հոգեբանական իրավիճակների առկայությունը , փորլուծություն առաջացնող դեղորայքի ընդունումը և այլն։

Հոդվածը՝ բժիշկ Շուշան Միրիջանյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ