Գլխավոր էջ Նորություններ Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման,...

Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման, կիբերհանցագործության դեպքեր․ կան ձերբակալվածներ

366
0
Այսօր ՀՀ ԱԱԾ-ի և Քնչական կոմիտեի պաշտոնյանները մամուլի ասուլիսում հերթական անգամ անդրադարձել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և դրա շրջանակներում բացահայտված մի շարք հանցագործություններին: ԱԱԾ տնօրենի տեղակալը տեղեկացրել է, որ բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման, կիբերհանցագործության դեպքեր: Կան ձերբակալվածներ: Նա նաև նշել է, որ իրենց ծառայությունը մեծածավալ աշխատանք է իրականացնում նաև ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում: Վերահսկվում է զենքերի շարժը:
Իսկ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները, որոնցով հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես ծրագրված և իրականացված բոլոր հանցավոր դեպքերը, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ