Գլխավոր էջ Նորություններ Արցախում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը

Արցախում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը

595
0
Դեղագետ Վահե Մելիքսեթյանը սեպտեմբերի 27-ին վրա հասած պատերազմի օրերին ձեռքին և զենք է վերցրել, և վիրաբուժական գործիքներ:
Ռազմական գործողությունների հաջորդ օրը բարձրացել է դիրքեր, գտել վիրավորների, տեղում առաջին օգնություն ցուցաբերել, հասցրել բուժկետ: Նրան հաջողվել է փրկել 30-ից ավելի զինծառայողի կյանք:
Բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոսն արդեն 2 տարի ծառայության էր անցել զինված ուժերում ու մինչև վերջ հավատարիմ մնացել թե՛ զինվորական, թե՚՛ Հիպոկրատի երդմանը:
Վահեն ցանկանում էր Հայաստանում ներդնել կլինիկական դեղագետի մասնագիտությունը, որը հիվանդին նշանակում է դեղ, ստուգում դրա ազդեցությունը նրա օրգանիզմում, վերլուծում կողմնակի էֆեկտները: Վերապատրաստում էր անցել Իտալիայի Կամերինո համալսարանում: Նա ընկերների հետ հիմնել էր Կլինիկական դեղագիտության հայկական միությունը. ինքն էլ նախագահում էր:
Ընտանիքին տեղեկացրել են, որ Վահեն հոգեբանական ծանր վիճակում է եղել՝ ինքն իրեն է մեղադրել, որ չի կարողացել փրկել կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ստացած հրամանատարին: Ծառայակից ընկերները պատմել են նաև, որ մինչև օգնության կհասնեին, ինչ-որ պահի մարտը վարելու պարտականությունը բժիշկն իր ուսերի վրա է վերցրել:
Այս մասին հայտնում են Այրվածքաբանության ազգային կենտրոնից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ