Գլխավոր էջ Նորություններ Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է.Նորք ԻՆֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց

Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է.Նորք ԻՆֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց

1124
0

«Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է:

Հարգելի ՀՀ քաղաքացիներ, համաձայն ՀՀ Առողջապահության Նախարարի հրամանի, Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կիրականցվի Հեպատիտ Ց-ի (HCV) անվճար ախտորոշում և հետագա հակավիրուսային բուժում։

Հեպատիտ Ց-ի (HCV) անվճար ախտորոշումը ներառում է՝

Որակական ՊՇՌ/PCR հետազոտություն
Գենոտիպավորում (Genotyping)

Անվճար հակավիրուսային բուժումը նախատեսված է միայն 1b գենոտիպով հիվանդների համար:

Ծրագրի շահառուներն են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձիք:
Շահառուների ամբողջական ցանկը՝

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում

Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ

Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ

Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք

Բռնադատվածներ

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք

Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ։

Վերոնշյալ խմբերում ներառված անձինք կարող են դիմել/ուղեգրվել Նորք ԻԿՀ համապատասխան ախտորոշման (Հեպատիտ Ց վիրուսի որակական ՊՇՌ/PCR ախտորոշում և գենոտիպի որոշումը) և բուժման համար»։

Գրառումը՝ Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ