Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Վարդենիսի ծննդատունը ոչ մի դեպքում չի կարելի փակել. Լուսինե Հարոյան

Վարդենիսի ծննդատունը ոչ մի դեպքում չի կարելի փակել. Լուսինե Հարոյան

1530
0

«Վարդենիսի ծննդատունը ոչ մի դեպքում չի կարելի փակել:
Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, թե ինչ ստրատեգիական նշանակություն ունեն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերն ու քաղաքները:
Պարոն Թորոսյանի «բացատրություններից» հասկացա, որ ծնդատները փակելու որոշում է կայացրել, քանի որ նրանք չեն կարողանում ապահովել բոլոր ծառայությունների պատշաճ մակարդակը: Ավելի անտրամաբանական կամ ավելի ճիշտ մառազմատիկ բացատրություն չեմ պատկերացնում. պարոն Թորոսյան, երբ որևէ բան թերի է, պետք է միջոցներ փնտրել բարելավվելու, ոչ թե փակել:
Ձեր տրամաբանությամբ Հայաստանում պետք է փակել ամեն ինչ` որովհետև չկա մի ոլորտ, որտեղ ապահովվում է ծառայությունների պատշաճ մակարդակ:
Կամ դա նույնն է թե երեխային դժվարությամբ պահող մորն ասես, որ նա պետք է իր երեխային հանձնի ուրիշին, քանի որ չի կարողանում լիովին բավարարել երեխայի կարիքները:
Դեռ չեմ խոսում այն մասին, թե ձեր տարեկան պարգևավճարներով որքան մարզային ծննդատներ հնարավոր կլիներ ոտքից գլուխ վերազինել նորագույն սարքավորումներով»:

Գրառումը՝ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ