Գլխավոր էջ Նորություններ Աչաջուրը առողջության կենտրոն է և պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել.Արսեն Թորոսյան...

Աչաջուրը առողջության կենտրոն է և պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել.Արսեն Թորոսյան (տեսանյութ)

801
0

Աչաջուրը առողջության կենտրոն է և պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել:

Այս մասին հունվարի  16-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ նախարարությունն իրականացնում է պայմանների բարելավման ուղղությամբ քայլեր։

Արսեն Թորոսյանը նաև խնդրեց «փակել» բառը չօգտագործել՝  հավելելով,  որ իրենք ոչ մի բուժհաստատություն չեն փակում. «Կարող եմ ասել, որ այս բուժհաստատություններում ծննդօգնության ծառայությունների վրա աշխատող աշխատակիցների մի մասը համատեղությամբ այլ ծառայություն է մատուցում նույն հաստատությունում, և մենք պատրաստ ենք այն աշխատողներին, որոնք որ չեն կարող այլ ծառայություններ մատուցել, քննարկել այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցը»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ