Գլխավոր էջ Նորություններ Բացարձակ նպատակահարմար չէ սաhմանամերձ գյուղից փամփուշտների տակով հղի տեղափոխելը․ Գևորգ Գրիգորյան

Բացարձակ նպատակահարմար չէ սաhմանամերձ գյուղից փամփուշտների տակով հղի տեղափոխելը․ Գևորգ Գրիգորյան

1185
0

Մանկական և մայրական մահացության դեպքերը հիմնականում գրանցվում են Երևանում։ Ես չեմ տեսել այնպիսի դեպք, որ մարզային ծննդատանը ծննդկան մահանա։ Բոլորը գրեթե մահանում են Երևանում։

Այս մասին մարզային ծննդատների փակման խնդրի շուրջ ADTV-ի եթերում խոսել է առողջապահության կազմակերպիչ, բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:

Նա անդրադարձավ նաև նախարարի պարզաբանմանը, ըստ որի՝ ծննդատները չեն գործում համապատասխան չափորոշիչներով և միակ ելքը վերջիններիս գործունեության դադարեցումն է ու կենտրոնացումը ։

«Նախարարի պարզաբանումների մեջ կա հետևյալը՝ մենք շնորհել ենք մակարդակներ ծննդատներին, սակայն իր իրավասության մեջ չի մտնում մակարդակ շնորհելը։ Միայն ցուցանիշներ բարելավվելով, այլն էլ չհետազոտված ցուցանիշներ, հնարավոր չէ ռիսկեր գնահատել,-ասաց բժիշկը։

Լրագրողի այն մեկնաբանմանը, որ ծննդատների փակումը ամեն դեպքում պայմանավորվում է մահացությունների ռիսկը և վտանգը կանխարգելելու համար, Գևորգ Գրիգորյանը հետևյալ կերպ է պատասխանում։

«Վտանգ կա, որ նույն ինքը առողջապահության նախարարը կարող է իր շքամուտքի մոտ դուրս գալ, սայթաքել և գլուխը մի տեղ  հարվածել․ դուրս չգա՞ տանից։ Վտանգը միշտ կա ամեն պարագայում և այն պետք է հաշվարկված լինի»։

Առողջապահության կազմակերպիչը նաև առաջնային  համարեց անդրադառնալ սահմանամերձ տարածքներում գործող ծննդատների խնդրին։

«Չմոռանանք, որ մենք գտնվում ենք պատերազմող երկրում, և մասնավորապես սահմանամեջ հատվածում գտնվող ծննդատունը կարող է որոշիչ դեր խաղալ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Եթե մենք սահմանամերձ գյուղից փամփուշտների տակով հղի տեղափոխենք, ապա հավատացեք դա բացարձակ նպատակահարմար չի լինի»,- եզրափակեց Գևորգ Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ