Գլխավոր էջ Նորություններ Վնասված կամ լիովին ոչնչացված ենթակառուցվածքային միավորները 1500-ն են. Արցախի ՄԻՊ

Վնասված կամ լիովին ոչնչացված ենթակառուցվածքային միավորները 1500-ն են. Արցախի ՄԻՊ

306
0

«Սեպտեմբերի 27-ից ի վեր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացաիական վիրավոր: Վիրավորման դեպքերից մեկը հենց գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղի մոտ՝ հրթիռակոծության հետևանքով», – այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին հասցված ու գույքային վնասներին, ապա, ըստ ՄԻՊ վելուծության՝ 10500-ին մոտ մասնավոր սեփականություն է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել: Խոսքը բնակարանի, տան, խանութի մասին է: Վնասված կամ լիովին ոչնչացված ենթակառուցվածքային միավորները 1500-ն են։ Նաև հանրային ու արտադրական օբյեկտներ և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել։

Արտակ Բեգլարյանն ասել է, որ այս թվերը դեռ ճշգրտման կարիք ունեն, ռազմական գործողությունները թույլ չեն տալիս ամբողջական պատկեր ունենալ՝ անգամ տվյալ պահի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ