Գլխավոր էջ Medmedia TV Ինչպիսի՞ն կդառնա հայը պատերազմից հետո

Ինչպիսի՞ն կդառնա հայը պատերազմից հետո

6516
0

<< Հոգեբանի դիրքում>>

Ի՞նչպես ենք կարողանալու հաղթահարել պատերազմական իրողությամբ և համավարակով թելադրված գերլարվածությունը։ Արդյո՞ք չենք գտնվում հոգեբանական, զգացմունքային և հուզական պաշարների հատման շեմին։ Որո՞նք են պաշտպանական այն մեխանիզմները, որոնք կօգնեն չխենթանալ նայելով պատերազմի մահաբեր աչքերի մեջ։
Ի՞նչպես աջակցել որդեկորույս մայրերին և ընտանիքներին՝ վերապրել վիշտը։ Ինչպե՞ս անցնել էմոցիոնալ և հուզական խնայողական օրակարգի հոգեբանական խեղում չստանալու համար։  Ինչպիսի՞ արտահայտություններ չի կարելի թույլ տալ վիշտ վերապրող մարդու հետ խոսելիս։
Ինչպիսի՞ գեղեցկությամբ է զմայլվել մարտի դաշտում ծանր վիրավորվում ստացած զինվորը։ Որո՞նք են հայ զինվորին և հայ տղամարդուն բնորոշ հատկանիշները և որ միտքն է սարսափեցնում նրանց։
Ո՞րն է շքանշանների և պարգևների հոգեբանական նշանակությունը։
Ինչպիսի՞ն կդառնա հայը պատերազմից հետո, կփոխվի արդյո՞ք մեր մտածելակերպը և կեցվածքը։
Այս ամենի և շատ ավելիի մասին՝ Ամալյա Պապյանը զրուցել է հոգեբան, Փսիլայֆ հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար Լիլիթ Խաչատրյանի հետ՝ << Հոգեբանի դիրքում>> խորագրի ներքո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ