Գլխավոր էջ Նորություններ Ծննդատների փակման գործընթացը մանրամասնում է Գայանե Ավագյանը

Ծննդատների փակման գործընթացը մանրամասնում է Գայանե Ավագյանը

742
0

Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը մանրամասնել է, թե ծննդօգնության ծառայություն իրականացնող կազմակերպություններին առնչվող ինչ գործընթաց է սկսել առողջապահության նախարարությունը:

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, բոլոր ծննդօգնության հիմնարկները դասակարգվում են ըստ մակարդակների, սահմանված կարողությունների, հնարավորությունների։ Այդ գործընթացը Հայաստանում իրականացվել է դեռևս 2018թ․-ին, երբ  ծնդդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունները, ըստ իրենց հնարավորությունների,  գնահատվել են՝ հստակ սահմանված չափանիշներով։

Գայանե Ավագյանի խոսքով՝ գնահատման ընթացքում պարզ դարձավ, որ ծննդօգնության մի շարք  հիմնարկներ ունեն ոչ թե բաժանմունք, այլ պարզապես մանկաբարձական մահճակալներ։ Այս փաստն արդեն իսկ վկայում է, որ դրանց գործունեությունը վտանգ է ներկայացնում կանանց և նորածինների առողջությանը։

«Ինչ վերաբերում է մեծ աղմուկ բարձրացրած դեպքերին՝ Մարալիկի և Աչաջրի առողջության կենտրոններին, ապա պետք է նշել, որ դրանք տարեկան 100-102 ծնունդ են գրանցում։ Այդ կենտրոնները չունեն վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, չունեն անեսթեզիոլոգ, չունեն արյան ծառայություն և այլ պայմաններ, առանց որի անհնար է իրականացնել բարձրորակ ծննդօգնություն»,- ասաց Գայանե Ավագյանը։

Նա նաև առաջ քաշեց միջազգային փորձը՝ նշելով, որ Էստոնիան, Մերձբալթյան երկները փակել են մինչև 300 ծնունդ ունեցող ծննդատները՝ կազմակերպելով  200 կմ շառավղով ծննդօգնության  խոշոր ծառայություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ