Գլխավոր էջ Նորություններ «Առողջապահությունը պետք է հետևի որակին և կանխարգելի բարդությունները». Արա Բաբլոյանը ծննդատները փակելու մասին

«Առողջապահությունը պետք է հետևի որակին և կանխարգելի բարդությունները». Արա Բաբլոյանը ծննդատները փակելու մասին

572
0

Երբ խոսում ենք ծննդատների փակման մասին, պետք է դիտարկենք, թե ինչ է դրված դրա հիմքում, եթե դրա հիմքում դրված է այն, որ փոքր քանակի ծննդօգնությունը բերում է որակի իջեցման, ապա միանշանակ պետք է փակել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Աժ նախկին նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը։

«Որպեսզի հնարավորություն ունենանք որակը պահպանել և մահացություն չունենանք, ապա այս առումով իհարկե փոքր ծննդատների փակումը արդարացված է։ Այլ հարց է, որ պետք է կոմպենսացնել և մեծացնել մատչելիությունը։ Այսինքն, եթե ֆիզիկական հեռավորությունը մեծացնում ենք, ապա պետք է մեխանիզմներ ստեղծել, ինչպես օրինակ՝ տրանսպորտի ապահովում, որպեսզի բնակչության, հղիների համար մատչելիությունը կարողանանք ապահովել»,-ասաց Բաբլոյանն՝ ընդգծելով, որ եթե հաստատությունում քիչ քանակությամբ մարդ է սպասարկվում, ապա իհարկե դա բերում է որակի իջեցմանը։

«Մինչդեռ առողջապահությունը պետք է հետևի որակին և կանխարգելի բարդություններն ու կորուստները։ Փոխարենը, առողջապահությունը պատասխանատու չէ տվյալ տարածաշրջանում ծնելիությունը մեծացնելուն, դա արդեն առավելապես տնտեսության զարգացման և այլ հարցերի հետ է կապված»,-ասաց Բաբլոյանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ