Գլխավոր էջ Նորություններ Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել

Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել

360
0

Իրանի տարածք Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Խուդաֆերին շրջանի նահանգապետ Ալի Ամիրի Ռադայի խոսքով ՝ անօդաչուն հոկտեմբերի 20-ի առավոտյան ընկել է Գարա Գոչ գյուղի մոտակայքում գտնվող դաշտում: ԱԹՍ-ի ընկնելու պատճառով նյութական վնաս չի հասցվել, տուժածներ չկան: Ներկայումս զինվորականները հաստատում են անօդաչու սարքի պատկանելությունը։

Ինչպես ճշտում է գործակալությունը, հակամարտության սկզբից Ղարաբաղյան հակամարտության գոտուց Խուդաֆերինի տարածք է ընկել 60 ականանետային արկ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ