Գլխավոր էջ Նորություններ Ջորջ Քլունին տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայերին

Ջորջ Քլունին տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայերին

254
0

Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակի Ֆեյսբուքի պաշտոնական էջում զետեղված տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայերին:

«Ողջույն: Ափսոս՝ չենք կարող միասին լինել այս երեկո: Անսովոր ժամանակներ են, հատկապես՝ Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ խաղաղություն կհաստատվի: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,- ասել է դերասանը:

Անդրադառնալով «Ավրորա» մրցանակին՝ աշխարհահռչակ դերասանը նշել է, որ իր համար պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը՝ Էլի Վիզելի՝ երջանկահիշատակ Էլիի հետ:

«Ամենից առաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել «Ավրորա» մրցանակին այն տքնաջան աշխատանքի համար, որ կատարվում է և այն գումարների համար, որոնք ուղղվում են ուշադրություն հրավիրելու և աջակցելու այս մրցանակի արժանացած դափնեկիրներին, մարդկանց, որոնց շնորհվել է այս մրցանակը: Նրանք մեզնից լավագույններն են, բացառիկ են, քանի որ իրենց կյանքն են վտանգում, որպեսզի աշխարհն ավելի լավը դարձնեն»,- նշել է նա:

Ջորջ Քլունին հույս է հայտնել, որ մոտ ապագայում չի լինի «Ավրորա» մրցանակի կարիքը: Դա է իր աղոթքը, իր հույսը:

«Շնորհակալություն յուրաքանչյուրի ներգրավվածության համար: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք մեկ վայրում: Ցտեսություն»,- եզրափակել է Քլունին:

Ջորջ Քլունի | Երախտագիտությունն՝ ի գործ. Նյու Յորքից աշխարհին

«Մենք հույս ունենք եւ աղոթում ենք, որ հնարավորինս արագ եւ շուտ հաստատվի խաղաղություն: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք: Ինձ համար պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը Էլի Վիզելի՝ երջանկահիշատակ Էլիի հետ»,- «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» առաջին միջոցառման ժամանակ ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին: #AuroraPrize #GratitudeIAction #5YearsOfImpact

Geplaatst door Aurora Prize op Maandag 19 oktober 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ