Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Մեր չստացված նախարարին պետք է ուղարկել գյուղ ապրելու․ Արևիկ Ասլանյան

Մեր չստացված նախարարին պետք է ուղարկել գյուղ ապրելու․ Արևիկ Ասլանյան

6371
0

« «Սրա- նրա» խոսքը հարձակում համարելը, տարբեր ուղղություններով մարդկանց (առողջ քննադատությունը) ճնշելը և մեր սիրելի վարչապետի աչքերին «թոզ փչելը» լավ կառավարում չեմ համարում:

   Սխալ է առհասարակ ծննդատուն փակելը, առավել ևս սահմանամերձ մարզում: Մենք պատերազմող երկիր ենք և չգիտենք վաղը ինչ է լինելու: Կրակոցների (երբ սահմանամերձ գյուղը կրակի տակ է) ժամանակ գյուղից ծննդկանին քաղաք հասցնելը հեշտ չէ: Երևի գոնե 1 օր նման իրավիճակի ժամանակ մեր չստացված նախարարին պետք է ուղարկել գյուղ ապրելու` իր վրա զգալու համար սահմանամերձ համայնքում ապրողի հոգեվիճակը:
Ինչ վերաբերվում է ոչ սահմանամերձ համայնքներին, ապա պետք է մտածել գումարի խնդիր ունեցող մարդկանց մասին ևս: Չեմ կարծում, որ ծննդաբերությունը անվճար լինելը միայն բավական է: Իսկ ծննդկանին ծննդատուն հասցնելը գումար չէ՞: Իսկ այդ ծննդկանի հետևից հիվանդանոց գնալը գումար չէ՞:
Իսկ մի՞գուցե վարչապետի մեջքի հետևում սերժական քաղաքականություն են վարում, արհեստական խոչընդոտներ ստեղծելու միջոցով մարդկանց Հայաստանից տարհանելու նպատակով:

Չի կարելի առողջապահությունը քաղաքականացնել կամ որպես շահավետ բիզնես դիտարկել: Ծննդատուն փակելը նույնն է, ինչ-որ ասել թե զինվորի ծառայությունը փող չի բերում , բանակ պահելը ծախսատար է, մի 2 պոստ փակեք»:

Գրառումը՝ Արևիկ Ասլանյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ