Գլխավոր էջ Նորություններ 1 միլիոնանոց քաղաքներ կան, որոնք ընդամենը 1 հիվանդանոց ունեն․ Արսեն Թորոսյան

1 միլիոնանոց քաղաքներ կան, որոնք ընդամենը 1 հիվանդանոց ունեն․ Արսեն Թորոսյան

1146
0

Բուժհաստատությունների փակումը պայմանավորված չէ միայն ծնունդներ ընդունելու թվով։ Այստեղ չկան նեոնատոլոգ և անասթեզիոլոգ, նորածնի հարցերով զբաղվող առանձին մասնագետներ, ինչպես նաև հղիների ու նորածնի ինտենսիվ թերապիայի հնարավորություն։ Եվ այս ամենի բացակայությունը ուղիղ վտանգի տակ է դնում թե՛ ծննդկանին, թե՛ երեխային։

Հունվարի 13-ին Հ1-ի լուրերի թողարկման տաղավարում լրագրողի հետ զրույցի ընթացքում այս խնդրին անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ավելի օպտիմալ չի լինի բուժհաստատությունները հագեցնել անհրաժեշ սարքավորումներով և մասնագետներով, քան դրանք փակել, Թորոսյանը պատասխանեց․ «Բուժհաստատություններն ունեն իրենց լիազոր մարմինները, որոնք մարզպետարաններն են և նրանք են պարտավոր զբաղվել հիվանդանոցների հագեղվածության համար։ Մենք քաղաքականություն մշակող մարմին ենք և վճարում ենք ծառայությունների համար։ Եվ երկրորդը, ոչ միշտ է, որ դա ավելի նպատակահարմար է։ Լինելով սպեցիֆիկ ոլորտ՝ կարիք ունի կենտրոնացման։ Հաճախ մի քանի կիլոմետր հաղթահարելը ավելի հեշտ է լինում, քան որակյալ ծառայություն ապահովելը»,- եզրափակեց նա։

Արսեն Թորոսյանը խոսեց նաև  բուժհաստատությունների կենտրոնացման համաշխարհային փորձի մասին՝ այն համարելով արդյունավետ։

«Ամբողջ աշխարհը գնում է բժշկական ծառայությունների կենտրոնացման, և ես շատ հաճախ եմ օրինակ բերում՝ 1 միլիոնանոց քաղաքներ կան, որոնք ընդամենը 1 մեծ հիվանդանոց ունեն», — ասաց Արսեն Թորոսյանը։

Մանրամասն տեսնայութում՝

Հ1 13.01.2020թ.

Չկան անձնավորված որոշումներ, կարիք չկա պայքարելու ինչ-որ մեկի դեմ:

Geplaatst door Arsen Torosyan op Maandag 13 januari 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ