Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Թորոսյանի քիմքին հաճո չէ՞ մահացություն չտվող բժշկական հաստատությունը. Մարինա Խաչատրյան

Թորոսյանի քիմքին հաճո չէ՞ մահացություն չտվող բժշկական հաստատությունը. Մարինա Խաչատրյան

916
0

Լսում եմ Թորոսյանի երեկվա ուղիղ եթերը, որի միջոցով նա արձակուրդից փորձում է արդարացնել Հայաստանի 9 ծննդատների փակման հանցավոր ծրագիրն` այն անվանելով բարեփոխումներ։

Մեջբերում եմ. «Էս մեր գործողությունները որևէ ֆինանսական օգուտ չեն տալու երկրին, հակառակը, ֆինանսավորման հետ ընդհանրապես կապ չունի։ Կապ ունի միայն մանկական և մայրական մահացության կանխարգելման և իջեցման հետ»։

Փակվող ծննդատներում մանկական և մայրական մահացության ցուցանիշը 0 է` 100-ից ավել ծնունդների պարագայում։ Այս հանգամանքից ելնելով կարող ենք վստահաբար ասել, որ մանկավաճառության որևէ դեպք այստեղ նույնպես չի արձանագրվել։
Արդյո՞ք սա նշանակում է, որ Թորոսյանի քիմքին հաճո չէ մահացություն չտվող և մանկավաճառություն չիրականացնող ցանկացած բժշկական հաստատություն, ու նա ցանկանում է մեր հղիներին ուղղորդել մահացություն տվող և մանկավաճառության մեջ մեղադրվող բժշկական կենտրոններ։ Չեմ կարող ժխտել։

Իր կյանքում որևէ մեկի կյանք չփրկած, գեթ մեկ ժամ բժիշկ չաշխատած Թորոսյանը խոսում է կյանքեր փրկելու մասին։

Իմ գնահատմամբ այս մարդը կամ չի հասկանում, թե ինչ է անում կամ հասկանալով ավիրում է ողջ առողջապահական համակարգը, բուժաշխատողներին «վտարում է» երկրից և իրականացնում է օտարի հակահայ ծրագրերը։

Արդյո՞ք մենք սա պետք է հանդուրժենք։ Երբեք։

Մենք պարտավոր ենք ինքնակազմակերպվել, համախմբվել և իրականացնել ինքնապաշտպանություն` մասնագիտության, կոչման, ազգի, հողի։

Գրառումը՝ Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ