Գլխավոր էջ Նորություններ Պատկերացրեք՝ այսքան գյուղերից Երևան գնան, ինչ կլինի, փոխանակ մի քանի ծննդատուն բացեն,...

Պատկերացրեք՝ այսքան գյուղերից Երևան գնան, ինչ կլինի, փոխանակ մի քանի ծննդատուն բացեն, փակում են, իմաստը ո՞րն է․ Եղվարդի բնակիչը՝ ծննդատան լուծարման մասին

786
0

Այսքան գյուղերին միայն Եղվարդի հիվանդանոցը քիչ է։ Երևանում այնքան ծննդատուն կա, որքան ժողովուրդ չկա։ Պատկերացրեք՝ այսքան գյուղերից Երևան գնան, ինչ կլինի։ Փոխանակ մի քանի ծննդատուն բացեն, փակում են, իմաստը ո՞րն է։ Այս մասին այսօր, ինչպես տեղեկանում ենք Tert.am-ից, Եղվարդի ծննդատան փակման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Հասարակ բան ասեմ․ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան հեռավորությունը 60 կմ է, օրինակ՝ ես իմ կնոջը տանում եմ Երևան, մեր նախարարը ինչքանով է վստահ, որ իմ կինը ճանապարհին չի ծննդաբերի»,- ասաց նա։

Ըստ նրա՝ նման որոշումը անհասկանալի է, քանի որ շատերը կան, որոնք այդքան հեռու գնալու հնարավորություն չունեն։ «Դուրս է գալիս՝ մահերը շատանում են։ Ի՞նչ է նշանակում մեքենայում ծննդաբերել։ Մի հատ մեր նախարարը թող գա, մեզ լսի։ Փառք Աստծո, այստեղ բոլոր պայմանները, մասնագետները արտակարգ են»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Նշենք նաև, որ Եղվարդի հիվանդանոցի թերապևտիկ բաժնի վարիչի կարծիքով՝ չարժի 14-ով պակաս ծնունդի համար ծննդատունը փակել, քանի որ այն սպասարկում է 18 համայնքի։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ