Գլխավոր էջ Նորություններ Անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ. Լավրով

Անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ. Լավրով

349
0

«Վերջին օրերին ես օրական մի քանի անգամ մշտական կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ, նույնն է անում նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որովհետև ղարաբաղյան տարածաշրջանում հումանիտար հրադադարի հաստատումից զատ, կարևոր է նաև այն պահպանելու վերահսկողությունը:

Անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ, որպեսզի կարողանան իրականություն դարձնել Մոսկվայում ստեղծված փաստաթղթի պայմանավորվածությունները, որոնք այդպես էլ անգամ չեն ուսումնասիրվել:

Համապատասխան որոշման մասին ես հայտնել եմ ընդամենը կես ժամ առաջ ինձ զանգահարած Ադրբեջանի ԱԳ նախարարին, և պատրասվում ենք նույնը փոխանցել հայկական կողմին: Կարծում եմ՝ այս պահին սա է բանալին, որով կարող ենք հասնել կրակի կայուն դադարեցմանը, որի հետևանքով վնասվում են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տուժում է խաղաղ բնակչությունը»,- ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա պարզաբանել է, որ դիտորդները կարող են լինել ռուսներ, բայց այդ հարցը դեռ հստակեցման կարիք ունի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ