Գլխավոր էջ Նորություններ Մենք երբեք Թուրքիային չենք դիտարկել որպես մեր ռազմավարական գործընկերոջ. Լավրով

Մենք երբեք Թուրքիային չենք դիտարկել որպես մեր ռազմավարական գործընկերոջ. Լավրով

422
0

«Մենք երբեք Թուրքիային չենք դիտարկել որպես մեր ռազմավարական գործընկերոջ։ Մենք համաձայն չենք այն դիրքորոշմանը, որը հնչեցրել է Թուրքիան, և որը մի քանի անգամ արտահայտել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Մենք չենք կարող համամիտ լինել այն հայտարարության հետ, թե կա և թույլատրելի է հակամարտության ռազմական լուծում:

Ցավոք, Թուրքիան կարողացավ սա իրականացնել և հայտարարեց, որ ցանկացած դեպքում աջակցելու է Ադրբեջանին, նաև ռազմական լուծման դեպքում: Մենք խոսել ենք թուրքական կողմի հետ, ես Չավուշօղլուին հայտնել եմ, որ համաձայն չենք ու ասել, որ խաղաղ բանակցային գործընթացը ոչ միայն անհրաժեշտ է, այլև Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ տարբերակն է»,- ռուսական լրատվամիջոցների  հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նկատել է, որ մյուս բոլոր լուծումները ժամանակավորապես կսառեցնեն հակամարտությունը, սակայն վերջնական լուծման հասնելու համար հարկավոր է քաղաքական համաձայնություն, այլապես հետագայում ռազմական գործողություններ, ինչ-որ ժամանակահատվածում կկրկնվեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ