Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Իմունիզացիայի 2020 թվականի բյուջեն 43%-ով բարձրացնող նախարարը, այս տարի ծախսել է ...

Իմունիզացիայի 2020 թվականի բյուջեն 43%-ով բարձրացնող նախարարը, այս տարի ծախսել է նախատեսված բյուջեի կեսը

1276
0

«Ամիսներ առաջ (նոյեմբերին) առողջապահության նախարարությունը վերջապես «հայտարարեց», որ գրիպի պատվաստանյութը ուշացումով, բայց արդեն հասանելի է առողջության առաջնային պահպանման կենտրոններում: Դեռ այն ժամանակ ես բարձրաձայնեցի, որ գրիպի դեմ պատվաստումը պետք է իրականացվի գրիպ հիվանդությանը բնորոշ սեզոնից (նոյեմբեր-փետրվար) 2 ամիս առաջ, սակայն դա մնաց ֆեյսբուքի և լրատվականների մակարդակում, այնինչ դա լուրջ խնդիր էր, որը պահանջում էր ուշադրություն երկրի ղեկավարության ամենաբարձր մակարդակով:

Արդյունքում, այսօր Հայաստանում գրեթե ամեն 3-րդ անձը տառապում է գրիպով: Երեկ տեղեկացա, որ կա նաև զոհ գրիպի H1N1 (խոզի գրիպ) շճատիպից:
Ցավալի է… Բայց կա նաև հետաքրքիր մի փաստ, որ պատվաստումներ մեծարող և իմունիզացիայի 2020 թվականի բյուջեն 43%-ով բարձրացնող նախարարը, այս տարի ծախսել է իմունիզացիայի համար նախատեսված բյուջեի կեսը (նկարը և տվյալը` minfin.am կայքից) : Այսինքն կարող եմ ենթադրել, որ նախատեսված բյուջեն չկատարելու պատճառով մենք ունենք գրիպից կոլեկտիվ պաշտպանվածության մակարդակի անկում և նույնիսկ զոհ:

Սա ազգային անվտանգության հարց է և կարծում եմ, որ ինչպես ԱԱԾ-ն, այնպես էլ ՊՆ-ն պետք է հստակ հարցադրումներով հանդես գան և պահանջեն հստակ հաշվետվություն առողջապհության նախարարությունից, թե`
1. ինչու՞ է այս տարի գրիպը այսքան տարածված
2. որտեղի՞ց հայտնվեց H1N1 շճատիպը
3. ինչու՞ է առողջապահության նախարարությունը թերի ծախսել իմունիզացիայի համար նախատեսված բյուջեն

Հայաստանի Հանրապետությունը պատերազմող երկիր է և մենք պատերազմի մեջ ենք նենգ հակառակորդի հետ, ով չի վարանի օգտագործել նույնիսկ կենսաբանական զենք:

Ցավոք, բայց երկրի ղեկավարությունը չունի բավարար գիտելիք և ունակություն, որպեսզի նման հարցերին տա ճիշտ մոտեցում»:

На изображении может находиться: макияж

 

Գրառումը՝ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ