Գլխավոր էջ Uncategorized Երկիր մուտք գործած՝ վարակիչ հիվանդության կասկածով անձանց մոտ կարմրուկի դեպքեր չեն հաստատվել

Երկիր մուտք գործած՝ վարակիչ հիվանդության կասկածով անձանց մոտ կարմրուկի դեպքեր չեն հաստատվել

2575
0

Պետական սահմանի անցման կետերով երկիր մուտք գործած՝ վարակիչ հիվանդության կասկածով անձանց մոտ կարմրուկի դեպքեր չեն հաստատվել, տեղեկանում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։

ԱԱՏՄ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով 18 անձանց մուտքը երկիր, իսկ Դուբայ-Երեւան չվերթի մեկ ուղեւոր դուրս էր բերվել արտահերթ։

Տվյալ անձանց առողջական վիճակի մասին տեղեկացվել էր համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։

Հետադարձ կապի արդյունքում ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ 2 անձի մոտ արձանագրված ցանի եւ ջերմության համակցումը եւ 1 անձի մոտ անհայտ ցանավորումը պայմանավորված չեն եղել կարմրուկով։

Ամանորի շրջանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։

Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի եւ “Զվարթնոց” օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։

Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետերում գրանցվել էր վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել էին Վրաստանից։

Տարածաշրջանում կարմրուկի առումով առկա մտահոգիչ մի շարք միտումների առումով հարկ ենք համարում հիշեցնել՝ վարակից խուսափելու ամենաարդյունավետ ուղին դրա դեմ պատվաստումն է։ ԱԱՏՄ-ն պատվաստումների գործընթացի վերահսկողությունը պահում է ուշադրության կենտրոնում՝ բացառելու խնդիրները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ