Գլխավոր էջ Նորություններ Երբ հնչում է օդային տագնապի ազդանշանը, բնակիչներն ունեն մոտ երեք րոպե

Երբ հնչում է օդային տագնապի ազդանշանը, բնակիչներն ունեն մոտ երեք րոպե

271
0

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում վերսկսված պատերազմից հետո օդային տագնապների ու դրանց հետևող հրետակոծությունների արանքում տարեցները բարձրանում են իրենց տներ, որպեսզի բավականաչափ պարեն վերցնեն և կրկին վերադառնան թաքստոցներ, գրում է The Guardian-ը՝ անդրադառնալով Արցախում պատերազմի օրերին խաղաղ բնակիչների կյանքին։

Ինչպես ընդգծում է պարբերականը, պատերազմի սկզբից ի վեր տեղահանվել է շուրջ 70 000 արցախցի, քանի որ «ադրբեջանական հրթռներն ու անօդաչու սարքերը, թերևս, ավելի հաճախ խոցում են քաղաքացիական բնակավայրերը, քան ռազմական օբյեկտները»։

«Երբ հնչում է օդային տագնապի ազդանշանը, որը նախազգուշացնում է, որ ադրբեջանական ինքնաթիռը հատել է Հայաստանի կողմից վերահսկվող օդային տարածքը, բնակիչներն ունեն մոտ երեք րոպե ապաստան գտնելու համար»,-գրում է պարբերականը։

The Guardian-ը նաև գրում է, որ Հայաստանի ընդարձակ սփյուռքը մոբիլիզացվել է, որպեսզի օգնի իր փոքր երկրին Ադրբեջանի դեմ պայքարում: Աղբյուրն ընդգծում է, որ հայկական Զինված ուժերին միանալու համար Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Լիբանանից ժամանել են մի շարք հայ կամավորներ։

«Հակամարտության գոտի են ժամանում Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայից վարձկաններ  և կռվում ադրբեջանական բանակի կողմից, իսկ օտարերկրյա արտադրության անօդաչու սարքերը թիրախներ են խոցում երկնքից․ Լեռնային Ղարաբաղը՝ Սիրիայից և Լիբիայից հետո, հանդիսանում է ռազմական գործողությունների վերջին թատերաբեմը, որտեղ Մոսկվան և Անկարան ներքաշվել են աշխարհաքաղաքական գերազանցության համար մղվող պայքարի մեջ»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ Լիբիայում և Սիրիայում ստատուս քվոն կարող է փոխվել, երբ Մոսկվան և Անկարան փոխեն իրենց շախմատային խաղաքարերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ