Գլխավոր էջ Նորություններ ԼՂ հակամարտությանը խառնվելն Էրդողանի նեոօսմանյան ռազմավարության հերթական փուլն է. Atlántico

ԼՂ հակամարտությանը խառնվելն Էրդողանի նեոօսմանյան ռազմավարության հերթական փուլն է. Atlántico

339
0

Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսումից հետո միջազգային հանրությունը փորձում է գուշակել Թուրքիայի ձգտումներն այս հակամարտությունում, որում մինչև վերջին ժամանակներն Անկարան զուսպ դիրքորոշում ուներ: 2019թ. վերջին 2020թ. սկզբին Լիբիայում միջամտությունը, Արևելյան Միջերկրականում ռեսուրսների հետախուզումը՝ չնայած Հունաստանի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ հարաբերությունների լարվածության ռիսկին, գրեթե անթաքույց աջակցությունը Բաքվին, այս ամենը Թուրքիայի՝ էներգետիկ անկախության հասնելու և ուժերը հաստատելու գլոբալ ռազմավարության մի մասն են, գրում է ֆրանսիական Atlántico-ն:

«Թուրքիայի՝ մի քանի տարի շարունակ նկատվող դիվանագիտական և ռազմական գերակտիվությունն օսմանյան խալիֆայությունը վերստեղծելու Էրդողանի ձգտման անմիջական արտացոլումն է: Էրդողանը ներկայանում է որպես Աթաթուրքի հակապատկերը, որը ձգտում էր երկիրը վերածել ժամանակակից ազգի: Նախագահն երկրի հզորությունը դիտարկում է բացառապես ազգի առաքելական գաղափարի միջոցով, որը պետք է իր ետևից տանի արաբա-մուսուլմանական սունիական աշխարհը»,-գրում է պարբերականը:

Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի միջամտությունն այդ երկրի գլոբալ ռազմավարության վերջին արտացոլումն է: Ադրբեջանին հատկացված քաղաքական և ռազմական օգնությունը համընկնում է թուրք ուլտրաազգայնականների՝ բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին մի պետության ներքո միավորելու գաղափարի հետ: Այդ ժողովուրդներն այսօր ապրում են Կովկասի և Միջին Ասիայի նախկին խորհրդային շատ հանրապետություններում: Նրանց են պատկանում նաև ադրբեջանցիները, որոնք ապրում են Ադրբեջանում և Իրանում: Պանթյուրքերն այդ լայն էթնիկ լեզվային կայսրությունն անվանում են Թուրան:

Այս բոլոր աշխարհաքաղաքական և մշակութային իրադարձությունների պատճառով Իրանն անհանգստությամբ է հետևում դեպի իր սահմանները թուրքական ընդլայնմանը: Պաշտոնապես Իրանը չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ, սակայն ոչ պաշտոնապես այն ավելի մոտ է Երևանին և լոգիստիկ աջակցություն է ցուցաբերում:

Թեհրանը պաբերաբար կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները և սպառնում է Թուրքիային պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե նա չդադարի իր սահմաններին մոտ ուղարկել արտասահմանցի գրոհայիններին, «ահաբեկիչներին, որոնցով «Իսլամական պետությունը» կռվում էր Սիրիայում»: Ընդհանուր առմամբ, Իրանը դժվար իրավիճակում է հայտնվել իր ադրբեջանական փոքրամասնության պատճառով, որն աջակցում է Բաքվին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ