Գլխավոր էջ Նորություններ Ոչ մի մասնագետ 100 ծննդի համար չի աշխատի․ Գայանե Ավագյան

Ոչ մի մասնագետ 100 ծննդի համար չի աշխատի․ Գայանե Ավագյան

2852
0

«Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ» թեմայով այսօր քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը, Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանը:

Գայանե Ավագյանն իր խոսքում նշեց, որ իրենք հետազոտություններ են անցկացրել։ Ըստ այդ հետազոտությունների տվյալների՝ Մարալիկում ծննդաբերում են միայն Մարալիկ ավանի և մի քանի գյուղերի կանայք, այդ թվում՝ Լանջիկ, Քարաբերդ, Սառնաղբյուր, Գուսանգյուղ և Ձորակապ։ Մնացած համայնքների համար շատ ավելի հարմար է Գյումրին կամ Արթիկը։

Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանն էլ հավելեց․

«Անցած տարվա կտրվածքով հաշվարկել էինք,  որ 149 ծնունդ մարզի այլ բուժհաստատություններում է կատարվել, ուսումնասիրություն է կատարվել նաև միջհամայնքային տրանսպորտային կապի վերաբերյալ, համայնքային ենթակառուցվածքների ոչ նորմալ լինելու պատճառով է, որ 4-5 գյուղերի բնակիչներ են գալիս Մարալիկ»։

Գայանե Ավագյանն էլ, անդրադառնալով բուժօգնության մակարդակին, նշեց, որ Մարալիկը չունի կադրային հագեցվածություն։

«Ծննդատունը պետք է ունենա մանկաբարձի, մայրապետի, բուժքրոջ, մանկաբարձ-գինեկոլոգի շուրջօրյա հերթապահություն, որը Մարալիկում անհնարին է իրականացնել․ ոչ մի մասնագետ 100 ծննդի՝ ամսական 7-8 ծննդի համար  չի աշխատի»,- ամփոփեց նա։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ