Գլխավոր էջ Նորություններ Ուրուգվայի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ բողոքի ակցիայի են դուրս եկել

Ուրուգվայի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ բողոքի ակցիայի են դուրս եկել

366
0

Ուրուգվայի հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հավաքվել են Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակում՝ հրադադար պահանջելով Լեռնային Ղարաբաղում: Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարներն ակցիայի են եկել Հայաստանի և Արցախի դրոշներով և պաստառներով՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա:

Ուրուգվայի հայկական համայնքի խոսնակ Դանիել Կարամանուկյանն ասել է, որ բոլոր նրանք, ովքեր չեզոքություն են պահպանում այս իրավիճակում, Ադրբեջանի հանցակիցն են:

«Նման բաները մեզ հիշեցնում են 1915-ի ցեղասպանությունը, այն փաստը, որ նրանք ուզում են, որ մենք անհետանանք աշխարհի երեսից, իսկ դա երբեք տեղի չի ունենա», – ասել է սենատոր և զբոսաշրջության նախկին նախագահ Լիլիամ Քեշիշյանը:

«Այս պարտադրված պատերազմում մենք պաշտպանում ենք մեզ: Այս բոլորովին անհավասար պատերազմում մենք դիմակայում ենք: Սա պատերազմ է՝ հանուն կյանքի, և մենք կհաղթենք»,- ասել է հայ երիտասարդների միության անդամ Միքայել Դեմիրճյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ