Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 36 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 36 միլիոնը

261
0

Աշխարհում կորոնավիրուսի համավարակը շարունակում է արագ տեմպերով տարածվել: Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ համավարակի սկզբից մինչև օրս Covid-19 է հայտնաբերվել 36.402.301 մարդու մոտ: Վիրուսն ամբողջ աշխարհում 1.060.576 մարդու կյանք է խլել:

Նոր դեպքերի աճ է նկատվում նույնիսկ այն երկրներում, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարը բավական հաջող էր ընթանում: Վիրուսով հիվանդացածների և դրանից մահացածների թվով առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել ԱՄՆ-ն, որտեղ ավելի քան 7.7 մլն դեպք է գրանցվել:

ԱՄՆ-ին հաջորդում է Հնդկաստանը՝ ավելի քան 6.8 մլն դեպքով, այնուհետև՝ Բրազիլիան, որտեղ մինչև օրս կորոնավիրուս է հաստատվել 5 մլն մարդու մոտ:

Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը, որտեղ հիվանդություն է հաստատվել 1.2 միլիոնից ավելի մարդու մոտ:

Վերջին օրերին նոր դեպքերի աճ է նկատվում եվրոպական երկրներից Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ