Գլխավոր էջ Նորություններ Չեք պատկերացնի՝ հակառակորդի ինչքան դիակներ կան մեր դիրքերի մատույցներում․ Անդրանիկ Քոչարյան

Չեք պատկերացնի՝ հակառակորդի ինչքան դիակներ կան մեր դիրքերի մատույցներում․ Անդրանիկ Քոչարյան

450
0

Դուք չեք պատկերացնում մեր դիքրերի մատույցներում հակառակորդի դիակների քանակը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք այս փուլում հրադադարի քննարկումներ կա՞ն:

«Այդ դիակները իսլամի օրենքներով մեկ օրից ավել չպետք է մնան, նրանք չեն համաձայնվում դիակները տանել, չնայած Կարմիր խաչի բոլոր հորդորներին՝ նրանք չեն գնում դրան, նույնիսկ տեղեկատվություն չեն փոխանցում իրենց հասարակությանը, թե ովքեր են մահացած: Այդտեղ էլ պարոն Ալիևը և էրդողանը գնում են ծայրահեղ քայլերի»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով՝ նրանք երբ ռմբակոծում են Ստեփանակերտը, հրթիռները գնում են Կարմիր խաչի նստավայր. «Պարոն Ալիևին ձեռնտու չէ թեկուզ մեկ ժամ դադար տալ, որ այդ դիակները տեղափոխեն, դա արդեն պատերազմի ամբողջ բովանդակությունն ի հայտ կբերի նաև իրենց ազգաբնակչության համար: Այստեղ էլ, կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է այդ պահանջը դնի՝ մեկ ժամ է, մեկ օր է, խնդիրը դրա մեջ չէ, պետք է դիակները մեր դիրքերի մատույցներից տարվեն, հակառակորդն այն վիճակում է, որ նույնիսկ այդ խնիդրը չի ուզում լուծել»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ