Գլխավոր էջ Նորություններ Գեղարքունիքի մարզում 25–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնին

Գեղարքունիքի մարզում 25–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնին

1926
0

Երեկ՝ հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:35-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մելիքյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 36 AP 415 համարանիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 19-ամյա Միհրան Դարբինյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ