Գլխավոր էջ Նորություններ Տոնական օրերին վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը հանգիստ է եղել

Տոնական օրերին վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը հանգիստ է եղել

921
0

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝  2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել:

Տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել:

Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա ևս գրանցվել է դեպքերի նվազում նախորդ տարվա համեմատ, մասնավորապես՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը գրեթե 3.6 անգամ, գրիպի և հետգրիպային բարդություններով, թոքաբորբով հիվանդների հոսպիտալացումը վերակենդանացման բաժանմունքներ 1.7 անգամ, իսկ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նույնն են:

  Ամանորին արձանագրվել է ալկոհոլային թունավորման 14 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 1,2 անգամ։

Սկզբնաղբյուր՝ moh.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ