Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանը պարգևատրվել է 10 անգամ՝ 15 մլն դրամի չափով. 2019-ի պարգևատրումներն...

Արսեն Թորոսյանը պարգևատրվել է 10 անգամ՝ 15 մլն դրամի չափով. 2019-ի պարգևատրումներն Առողջապահության նախարարությունում

3864
0

2018 թվականին Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարների սկանդալից հետո իշխանությունները այդպես էլ չհրաժարվեցին ինքնապարգևատրումից, ավելին, 2019 թվականի ընթացքում քաղաքական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձինք ստացել են պետական տարբեր կառույցներում բավական մեծ թիվ, երբեմն աշխատավարձի դրույքաչափը գերազանցող պարգևավճարներ:

Ըստ AntiFake.am-ի` Առողջապահության նախարարությանն ուղղված հարցման պատասխանի` 2019 թվականի մարտ — դեկտեմբեր ամիսներին հայտարարագրեր ներկացանող անձինք` նախարար Արսեն Թորոսյանը, փոխնախարարները, գլխավոր քարտուղարի տեղակալը, լիցենզավորման գործակալության և պետական առողջապահական գործակալության պետերը պարգևավճարներ են ստացել:

Մասնավորապես, Առողջապահության նախարարությունում ամենամեծ չափով պարգևավճար ստացած պաշտոնյան նախարար Արսեն Թորոսյանն է, ով 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար: Գումարը գոյացել է 2019 թվականի բյուջեի 4111-րդ և 4112-րդ  հոդվածների համաձայն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ