Գլխավոր էջ Հարցազրույցներ Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում

Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում

5209
0

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2019 թվականի սկզբից կիրառվում է վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման արդի մեթոդներից մեկը՝ ռադիոյոդթերապիան։

Այս բուժական մեթոդին ուռուցքաբանության ազգային կենտրոնում տիրապետել են դեռ Խորհրդային Միության տարիներին, սակայն Միության փլուզումից հետո ինչ-ինչ պատճառներով մեթոդը չի պահպանվել, և վերականգնվել է այս տարվա սկզբին՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Կենտրոնն այսօր հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքերով և հատուկ մեկուսացված հիվանդասենյակներով՝ ռադիոյոդային բուժումը միջազգային ուղեցույցներին համապատասխան իրականացնելու համար։ 2018թ. ՈՒԱԿ-ում տեղադրված Mediso AnyScan SPECT/CT համալիրը վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման հսկողության և ամենափոքր մետաստազների հայտնաբերման հնարավորություն է ընձեռում։

Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը, որո՞նք են այդ բուժման ցուցումներն ու հակացուցումները. այս և այլ հարցերին պատասխանում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը։

—  Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը

—  Վահանաձև գեղձն իր նորմալ գործունեության համար յոդ էլեմենտի կարիք ունի, որից գեղձի ֆոլիկուլյար բջիջները սինթեզում են հորմոններ՝ թիրոքսին (Т4) և երեքյոդթիրոնին (T3)։ Այս հորմոնները շատ կարևոր են օրգանիզմի մի շարք նյութափոխանակային գործընթացների համար։

Տարբեր հիվանդությունների ժամանակ, երբ, օրինակ, ֆոլիկուլային բջիջները լինում են գերակտիվ, այդ գերակտիվությունը նվազեցնելու համար բժիշկները օգտագործում են վահանաձև գեղձի կողմից յոդի կլանման հատկությունը։ Տրվում է ռադիոակտիվ յոդ, որը սովորական յոդի պես կլանվում է վահանաձև գեղձի բջիջների կողմից, ու արդեն ընտրողաբար վնասում է այն բջիջները, որոնք ունեն ավելորդ գերակտիվություն, կամ նորմալ չեն, ուռուցքային են։

—  Ո՞ր հիվանդությունների ժամանակ է կիրառվում ռադիոյոդթերապիան

—  Ռադիոյոդթերապիան կիրառվում է ինչպես վահանաձև գեղձի դիֆերենցված քաղցկեղի բուժման, այնպես էլ վահանաձև գեղձի տոքսիկ խպիպների, դիֆուզ տոքսիկ խպիպների կամ հանգուցավոր խպիպների բուժման համար։

Առավել մանրամասն կարդացեք oncology.am կայքում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ