Գլխավոր էջ Նորություններ Հոգեբուժարան տեղավորելու և պահելու ընթացքում երեխաների և անգործունակ չափահասների կարծիքը հաշվի չի...

Հոգեբուժարան տեղավորելու և պահելու ընթացքում երեխաների և անգործունակ չափահասների կարծիքը հաշվի չի առնվում. ՄԻՊ

1554
0

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ հոգեբուժարան տեղավորելու և պահելու ընթացքում երեխաների և անգործունակ չափահասների կարծիքը հաշվի չի առնվում. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց անթույլատրելի օրենսդրության և պրակտիկայի վերաբերյալ:

Զեկույցն անդրադառնում է հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության և մի շարք այլ իրավունքների:

Արտահերթ զեկույցում, մասնավորապես, արձանագրված է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների և անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար։ Արդյունքում, խախտվում են լսված լինելու և իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։

Ավելին, օրենսդրական թերի կարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգեբուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում այն հիմքով, որ առկա է իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությունը:

Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից։

Նշենք, որ խնդրի կարգավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ