Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը. խորհուրդներ ատամնաբույժից

Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը. խորհուրդներ ատամնաբույժից

5200
0

Գեղեցիկ ժպիտն ու առողջ ատամները գրավիչ են դարձնում մեզ։ Գեղեցիկ ատամներ ունենալը դժվար չէ, պարզապես անհրաժեշտ է մի քանի կանոնի հետեւել։ Բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանը նշում է, որ բերանի խոռոչի հիգիենան կարևոր դեր է խաղում ատամների հիվանդությունների կանխարգելման գործում։ Բերանի խոռոչի հիգիենա նշանակում է մաքուր և առողջ պահել բերանը, ատամները, լնդերը և լեզուն։

Առողջ ատամներ ունենալու հիմնական նախապայմանը պատշաճ խնամքն է տան պայմաններում և պարբերական այցերը ատամնաբույժի մոտ։ Աշխարհում ատամների ախտահարման չարիքներից մեկը հանդիսանում է քաղցրավենիքը։ Կոնֆետների և քաղցրավենիքի չարաշահումը քայքայում են ատամները և հանգեցնում կարիեսի զարգացմանը։

Գենետիկա. ժառանգականությունը կարևոր դեր է խաղում մարդու առողջության վիճակի և մասնավորապես ատամների առողջության գործում։ Կենսակերպը. եթե անգամ մարդու ատամների հիվանդությունների ժառանգական նախատրամադրվածություն չունի, այդ հիվանդությունները կառաջանան, եթե նա կանոնավոր կերպով չմաքրի ատամները և չայցելւ ատամնաբույժին։

Հետազոտությունները պարզել են, որ ատամների առողջությունը մեծապես կախված է հիմնականում կենսակերպից և մարդու սննդակարգից։ Ատամների համար վտանգ է ներկայացնում ոչ այնքան շաքարը, այլ քաղցրավենիք ուտելուց հետո ատամները չմաքրելը։ Եթե երեկոյան ատամները չեք մաքրում, գիշերը սննդի մնացորդներով սնվող մանրէները կսկսեն քայքայել ատամների էմալը (թթուների առաջացման պատճառով)։

Անհրաժեշտ է օգտագործել ատամի թելեր հարատամնային հատվածում սննդի մնացորդները հեռացնելու համար։ Չի կարելի ծամել մաստակները երկար ժամանակով, միայն 15-20 րոպե սննդի օգտագործումից հետո, այլապես կվնասեք ստամոքսը։ Չի կարելի օգտագործել սառը սննդից հետո անմիջապես տաք սնունդ։

Այսպիսով ատամների առողջության համար անհրաժեշտ է.

  • ճիշտ խնամել ատամները, կանոնավոր լվանալ այն (օրական առնվազն 2 անգամ)
  • կիրառել ատամների թելեր (ֆլոս)
  • գազավորված ըմպելիքները խմել ձողիկներով
  • չչարաշահել քաղցրավենիքը , այն ուտելուց հետո ողողել ջրով
  • ուտել բանջարեղեն և մրգեր մեծ քանակությամբ
  • այցելել ատամնաբույժի առնվազը տարին 2 անգամ (6 ամիսը մեկ)
  • թարմ մրգերից քամված հյութերը նոսրեցնել ջրի հետ
  • ուտել սպիտակուցներով հարուստ սնունդ, կաթնամթերք
  • կոշտ սնունդը կատարում է ինքնամաքրման ֆունկցիա(խնձոր, գազար)

Վերջին տարիներին հետազոտությունները պարզել են, որ ատամների քայքայման մեջ մեծ դեր է խաղում շրթներկները, որի հիմնական մեծ մասը պարունակում է կոշտ պարաֆին, որի փոքր քանակությունը չի կարող վնասել ատամները, սակայն եթե մարդը պարբերաբար օգտագործի շրթներկ, ատամի էմալի քայքայումն անխուսափելի է, քանի որ կոշտ պարաֆինը կարող է ատամների վրա երկար մնալ, այդ ընթացքում պարաֆինի մանր ախտածին բակտերիաները, աստիճանաբար քայքայում են ատամի էմալը, սկզբում դրա վրա առաջացնելով անտեսանելի ճաքեր, որից հետո առաջացնում է կարիես։ Ամեն ինչ գեղեցիկ և առողջարար է չափի սահմաններում։

Եղեք առողջ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ