Գլխավոր էջ Նորություններ Ախտահանման պետական կենտրոնի մարզային մասնաճյուղը գործել է բազմաթիվ խախտումներով

Ախտահանման պետական կենտրոնի մարզային մասնաճյուղը գործել է բազմաթիվ խախտումներով

2571
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ հոկտեմբերի 25-ին հարուցել է վարչական վարույթ «Ախտահանման կենտրոն» ՊՓԲԸ «Սևանի կանխարգելիչ ախտահանում դուստր» ՓԲԸ-ի նկատմամբ։ Վարույթի նպատակն էր պարզել՝ որքանով են պահպանվել ախտահանման, կրծողասպան և միջատների ոչնչացման աշխատանքների իրականացման, աշխատողների առողջության պահպանման, թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնները և նորմերը։

Վարույթը հարուցվել է՝ Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և ՀՀ առողջապահության նախարարի գրությունը, ինչպես նաեւ տնտեսվարողներից ստացված բողոքն առ այն, որ պետական այս կազմակերպությունը պատշաճ չի իրականացնում իրենց հետ պայմանագրով ստանձնած ախտահանման գործառույթները։

Image may contain: indoor

Ըստ բողոքի՝ այն իր աշխատակիցների միջոցով ախտահանումն իրականացնելու փոխարեն պարզապես տնտեսվարողներին տրամադրել է ախտահանման թունավոր նյութերը՝ սեփական հայեցողությամբ դրանք օգտագործելու։ Այնինչ թունավոր նյութերի այդօրինակ կիրառումը վտանգում է թե ախտահանման միջոցառումների անվտանգությունը, թե ախտահանվող տարածքներում ու հաստատություններում գտնվողների առողջությունը։

Ի դեպ, այս ընկերությունը Գեղարքունիքում դպրոցների, մանկապարտեզների, գազալցակայանների եւ այլ տնտեսվարողների մոտ ախտահանման եւ կրծողասպան միջոցառումների հիմնական իրականացնողն է։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի մասնագետները նոյեմբերի 5-ին Սևանում գործող «Սևանի կանխարգելիչ ախտահանում դուստր» ՓԲԸ-ում իրականացրել են զննում:

No photo description available.

Պարզվել է, որ ախտահանման պետական կենտրոնի մարզային մասնաճյուղը գործել է բազմաթիվ խախտումներով։ Մասնավորապես, կենտրոնի կողմից կրծողասպան աշխատանքները չեն իրականացվել համապատասխան հրահանգների պահանջներին համապատասխան, ինչը սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների խախտում է:

Ախտահանման և կրծողասպան նյութերի փաթեթավորման վրա բացակայել են նյութի անվանման, պատրաստման տարեթիվը, պիտանելիության ժամկետը, ինչպես նաև օգտագործման հրահանգները և ուղեկցող փաստաթղթերը, ինչը եւս խախտում է: Կրծողասպան աշխատանքների վերաբերյալ ոչ միշտ է լրացվել իրականացման թերթիկ։ Քիմիական նյութերը պահպանվել են ոչ թե պահեստում, այլ անձնակազմի աշխատանքային սենյակում՝ երկաթե պահարանում՝ գրասենյակային պարագաների և այլ կենցաղային իրերի հետ միասին։

Image may contain: indoor

Ախտահանիչ միջոցների հետ շփվող աշխատողները չեն ենթարկվել պարտադիր բժշկական զննության, ապահովված չեն եղել անհատական պաշտպանության միջոցներով։

Հիմք ընդունելով զննման արդյունքները և ղեկավարվելով իրավական նորմերով՝ ԱԱՏՄ ղեկավարը կարգադրել է «Ախտահանման կենտրոն» ՊՓԲԸ «Սևանի կանխարգելիչ ախտահանում դուստր» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված ժամկետում ձեռնարկել միջոցառումներ՝ ապահովելու արձանագրված խախտումների վերացումը։

Image may contain: plant and drink

Արձանագրված խախտումների համար տվյալ պետական հիմնարկի ղեկավարը ենթարկվել է վարչական տույժի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ