Գլխավոր էջ Նորություններ Բուժկենտրոնները երեք ծրագրի համար չսահմանափակվող ֆինանսավորում կստանան. կգործի հետվճարի սկզբունքը

Բուժկենտրոնները երեք ծրագրի համար չսահմանափակվող ֆինանսավորում կստանան. կգործի հետվճարի սկզբունքը

2645
0

Առողջապահության ոլորտում, վարչապետի բնորոշմամբ, հեղափոխական ծրագիր գործարկվեց. կկիրառվի հետվճարի սկզբունքը երեք մեծ ծրագրի համար: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկը՝ բուժհաստատությունների հետ չսահմանափակված բյուջեով պայմանագրեր կնքելու մասին:

Նախարարի խոսքով՝ պետության կողմից երաշխավորված և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումը մինչ այս իրականացվել է սահմանափակված բյուջեի սկզբունքներով: Նա հիշեցրեց, որ 15 տարի եղել են տարվա սկզբում կնքվող պայմանագրեր, որոնց շրջանակներում պետք է բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունները տեղավորվեին մինչև տարվա վերջ: Սակայն պետական բյուջեի առողջապահության հատվածի աճի շնորհիվ, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերի ներդրման շնորհիվ որոշում է կայացվել երեք ծրագրերի մասով անցում կատարել ֆինանսավորման նոր մեխանիզմի:

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ