Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ...

Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ. Սերժ Թանկյան

217
0

System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։

«Հասկանալի է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը որոշ ժամանակ պլանավորել էր այս հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ. նախազգուշացնող նշաններ եղել են Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայինների ներմուծումից մինչև ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները։ Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ։ Մինչդեռ Ադրբեջանն անջատել է ամբողջ համացանցը, բացի Twitter-ից, որպեսզի նրանք կարողանան այն օգտագործել ապատեղեկատվություն տարածելու համար։ Կեղտոտ նավթաօլիգարխները վախենում են սեփական ժողովրդից, դրա համար էլ պատերազմ են սկսում. օրիգինալ գաղափար չէ։ Մյուս կողմից, Հայաստանում առաջադեմ ժողովրդավարություն է՝ շնորհիվ 2018 թվականի խաղաղ թավշյա հեղափոխության։ Եկել է Բաքվում հեղափոխության ժամանակը։ Եվ միայն այդ ժամանակ խաղաղություն ձեռք կբերվի այդ երկու ազգերի միջև»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ