Գլխավոր էջ Նորություններ Արարատի մարզում տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանք կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է

Արարատի մարզում տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանք կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է

439
0

Արարատի մարզում տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանք կատարելիս հոսանքահարվել Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, ով «նավեսի» վրա էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս մոտ 10 հազար վոլտ հոսանքից էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել և տեղում մահացել է։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, ով կլիներ մոտ 31-32 տարեկան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ