Գլխավոր էջ Նորություններ Ո՞րն է տարեցների համար ամենավնասակար նախաճաշը

Ո՞րն է տարեցների համար ամենավնասակար նախաճաշը

529
0

Մասնագետները նշել են, թե որն է տարեցների նախաճաշի համար ամենավտանգավոր մթերքը։ Բժիշկների խոսքով՝ տարիքի հետ մարդիկ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն իրենց ամենօրյա սննդակարգին, ուստի նման վնասակար մթերքից խուսափելը շատ կարևոր է։

Ինչպես գրում է Express պարբերականը օրգանիզմի ծերացման հետ մեկտեղ մարդկանց մոտ բարձրանում է դեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը։ Վերջինը զարգանում է աստիճանաբար ու երկար տարիների ընթացքում, սակայն հիվանդության զարգացման գործընթացը կարելի է զգալիորեն դանդաղեցնել սննդակարգում որոշակի փոփոխություններ անելու միջոցով։

Մասնագետների խոսքով՝ նման հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու կամ այդ գործընթացը դանդաղեցնելու համար հարկավոր է սննդակարգից բացառել տաք ըմպելիքները, այդ թվում նաև այդքան տարածված սուրճն ու թեյը։ Բանն այն է, որ դրանց գործածությունը կարող է դառնալ ճնշման կտրուկ բարձրացման պատճառ, ինչը բացասաբար կանդրադառնա օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։

Բացի այդ, նախաճաշին խորհուրդ է տրվում խուսափել բանանից, որը համարվում է ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից մեկը։ Սա պայմանավորված է նրանով, որ այս մթերքն ազդում է աղիների աշխատանքի վրա, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև նյարդային համակարգի վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ