Գլխավոր էջ Նորություններ Լրացումներ հարկային օրենսգրքում՝ դեղերի շրջանառության նկատմամբ պետական վերահսկողությունն ապահովելու նպատակով

Լրացումներ հարկային օրենսգրքում՝ դեղերի շրջանառության նկատմամբ պետական վերահսկողությունն ապահովելու նպատակով

2186
0

ԱԱՏՄ-ն առաջարկում է նոր ծրագրային հավելվածով արմատապես կարգավորել դեղերի շուկայի խնդիրները։

Դեղերի շուկայում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության և առողջապահության նախարարության տված համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ և հսկվող դեղեր։

Հանրային քննարկման ներկայացված նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ «Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված և անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, ինչը ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ