Գլխավոր էջ Գլխավոր Գլխամաշկի թեփ․ առաջացման պատճառները և բուժման մեթոդները

Գլխամաշկի թեփ․ առաջացման պատճառները և բուժման մեթոդները

9712
0
Գլխամաշկի թեփը մաշկի շերտազատված և մեռուկացած մասնիկներն են, որի առաջացման հիմնական պատճառը սեբորեա կոչվող մաշկաբորբն է:
Այն արտահայտվում է եղջերացած բջիջների՝ մանր թեփուկների տեսքով՝ ներծծված ճարպագեղձերի կողմից արտադրվող ճարպով։ Մաշկաբան Լուսինե Բարսեղյանը նշում է, որ թեփի առաջացման հիմնական գործոններից են ճարպագեղձերի ոչ ճիշտ աշխատանքը (գերճարպարտադրությունը),  և գրեթե բոլորիս մոտ ինակտիվ վիճակում գտնվող  Malassezia furfur տեսակի սնկերը։ Սնվելով ճարպագեղձերի կողմից արտադրվող ճարպով, սնկերը սկսում են ինտենսիվ բազմանալ և ի վերջո բերում են գլխամաշկի մակերեսային շերտի անկանոն շերտավորման՝ թեփի առաջացման։

Գլխամաշկի թեփի առաջացման պատճառներ

  • Սեբորեա
  • Հորմոնալ խանգարումներ
  • Խրոնիկ հիվանդություններ
  • Սթրես
  • Անկանոն սնվել (մարսողության խանգարումներ)
  • Ցածր դիմադրողականություն
  • Մազերի ոչ ճիշտ խնամք
  • Ժառանգականություն

Բուժման մեթոդներ

Գլխամաշկի բուժման մի քանի մեթոդներ կան՝ դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ և կոսմետոլոգիական արդի մեթոդներ։ Թեփի բուժումը, որպես կանոն,  տևում է 1-2 ամիս: Բուժման արդյունավետությունը կախված է ոչ միայն մեթոդի ընտրությունից, այլ նաև պատճառի հայտնաբերման և վերացման գործընթացից։

Որպեսզի կարողանաք թեփից ազատվել, կարևոր է ուշադրություն դարձնել սննդակարգին: Սեբորեայի դեպքում խորհուրդ է տրվում սահմանափակել քաղցրի, կծվի և  ճարպոտ սննդի  քանակությունը: Ձեր սննդակարգը անպայման պետք է հարուստ լինի А, В, С, Е վիտամիններով և բջջանյութերով: Բացի այդ թեփը բուժելու համար կիրառում են.

  • հեղուկ ազոտով  կրիոմերսում
  • ֆիզիոթերապիա
  • ուլտրամանուշակագույն ճառագայթներով ներգործություն:
Ի՞նչ չի կարելի անել թեփի դեպքում
  •   Մաշկի խնամքի սպիրտ պարունակող միջոցներ
  •   Քերել գլխի մաշկը սանրով կամ այլ միջոցներով
  •    Ներկել մազերը հիվանդության սրացման                   ժամանակ
  •    Մինչ ախտանշանների վերանալը խորհուրդ չի տրվում օգտագործել ֆեն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ