Գլխավոր էջ Գլխավոր «Մանկան տան» աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել․ ծեծի են ենթարկել մի խումբ անչափահաս...

«Մանկան տան» աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել․ ծեծի են ենթարկել մի խումբ անչափահաս երեխաների

622
0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Արդեն իսկ հայտնի է, որ «Մանկան տան» աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն է՝ ծեծի են ենթարկել և ցավ պատճառել մի խումբ անչափահաս երեխաների:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի աշխատակցուհիներից երեքին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Տեղեկատվությունը MedMedia.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Նախաքննությունը շարունակվում է, հարուցվել է քրեկան գործ, այլ մանրամասնություն հայտնելու իրավասություն չունենք։ Մենք ինքներս էլ տեղյակ չենք ինչ է տեղի ունեցել»,-հայտնեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «Մանկան տան»-ը խնամք է ստանում 65 երեխա։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ